Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը աջակցում է ճապոնական «Բուդո» մարտարվեստին

Սպորտ
a1haok-1509-1

Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) երկրորդ անգամ կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:   Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, փառատոնին մասնակցելու համար Ճապոնիայից Երեւան են ժամանել կարատեի վարպետ Մասարու Կուսանոն եւ ձյուդոյի մասնագետներ Յուշիհարու Մակիշին եւ Հիրոշի Իզումին, որոնք հայ մասնագետների համար ճապոնական մարտարվեստների սեմինարներ են անցկացնելու Օլիմպավանում, իսկ փառատոնի ժամանակ հանդես են գալու ցուցադրական ելույթներով:   Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էիջի Տագուչին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, հույս հայտնելով, որ «Բուդո» փառատոնը Հայաստանում կանցկացվի նաեւ առաջիկա տարիներին, առնվազը մինչեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերը: Նա նշել է, որ բոլոր ծախսերը, կապված ճապոնացի մասնագետների Հայաստան այցի հետ, իր վրա է վերցրել ՀԱՕԿ-ը: