Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik-bananc-15.09.

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ խաղաշրջանը մեկնարկեց այսօր նշանակված 6-րդ տուրի «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումով:   «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում «Բանանցի» ֆուտբոլիստ Նորայր Գյոզալյանը ընդամենը երեք րոպեում դուբլի գրանցեց եւ առաջ մղեց իր թիմին:   Տանտերերը մնացած ժամանակում չնայած անընդհատ գրոհում էին, սակայն կարողացան ընդամենը կրճատել հաշվի տարբերությունը: Հանդիպման 70-րդ րոպեին աչքի ընկավ փյունիկցի Ռոբերտ Մինասյանը:   Այդպիսով, «Բանացը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 9 միավոր եւ բարձրացավ 2-րդ տեղ՝ շրջանցելով «Ալաշկերտին»: «Փյունիկը» 4 միավորով զբաղեցնում է նույն 4-րդ հորիզոնականը:   Վաղը տեղի կունենա տուրի կենտրոնական հանդիպումը: Հանրապետության չեմպիոն «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի Գյումրիի «Շիրակին», որը հինգ տուրից հետո վաստակել է 15 միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: