Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը «նոկաուտի» ենթարկեց Վասիլի Իվանչուկին (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-ivanchuk-15.09

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանից պահանջվեց ընդամենը երկու ժամ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տանելու համար: Այսօր անցկացվում են մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի առաջին պարտիաները: Լեւոն Արոնյանը ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ մրցամարտը սկսեց սպիտակ խաղաքարերով: Մեր շախմատիստը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների եւ շուտով դիրքային մեծ առավելություն ստացավ: Փորձառու Վասիլի Իվանչուկը դիմացավ մինչեւ 24-րդ քայլը, որից հետո կանգնեցրեց ժամացույցը, որի վրա մնացել էր ընդամենը 11 րոպե ժամանակ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ փուլ մտնելու համար: Երկրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: