Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան Ադրբեջանի ու Վրաստանի հետ զորավարժություններ կանցկացնի

Քաղաքականություն
f59bb8ae220b45_59bb8ae220b85

Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով: Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 օդանավեր, Ми-35, Ми-17 и Sikorsky S-70 ուղղաթիռներ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում դրվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների անցկացման և մարտական համակարգման ուղղությամբ փոխգործողության հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև  օդից ցամաքային թիրախներ խոցելու խնդիրներ: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքը: Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ ուժերի միջև կրթության, համագործակցության և համատեղ աշխատելու կարողությունների զարգացումն է: «Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017թ. սեպտեմբերի 16-18-ին՝ Արդահանի Թյուրքգյոզյու սահմանային անցակետի և Վրաստանի Վալե սահմանային անցակետի զբաղեցրած տարածքում», - ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում: Զորավարժություններին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկական սահմանապահ ջոկատ: ermenihaber.am