Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրյալ-դիպուկահարի ցուցմունքը. Սեֆիլյանը ծրագրել է զորամաս գրավել. Առավոտ

Քաղաքականություն
sefilyan-zhirayr

Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ցուցմունք տվեց գործով մեղադրյալներից Սմբատ Գալոյանը: Նա պատմեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, որից էլ իմացել է Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին, սակայն վերջինիս անձամբ չի ճանաչել: Գալոյանի խոսքով՝ խումբը, որում ներգրավված են եղել նշյալ անձինք եւ ինքը, զինված է եղել, իսկ զենք-զինամթերքը պահվել է գործով ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի բնակարանում: Գալոյանը դատարանին հայտնեց, որ 2015թ. ճանաչվել է 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար: Ըստ Սեֆիլյանի ծրագրի՝ նախատեսել են գրոհել հեռուստաաշտարակի, ԱԺ շենքի, Սովետաշենի զորամասի վրա, սակայն ինքը հրաժարվել է մասնակցել զինված խմբի գործողություններին. «Ո՞նց կարող էինք գնալ զորամաս, զենք պահել զինվորի վրա: Այդ պատճառով ես եւ Հովհաննես Պետրոսյանը հրաժարվեցինք ու զենքերը հանձնեցինք»,-նշեց նա: Ամբողջական հոդվածը՝ այստեղ