Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության նախարարը մասնակցել է «Աշխարհի մեծ դաս»-ին

Պաշտոնական
1DX_6460

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հերացի ավագ դպրոցում  ներկա է գտնվել «Աշխարհի մեծ դաս» միջոցառմանը՝ նվիրված ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում»  ներառված  նպատակներին:   Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ, պատասխանել դպրոցականների  հարցերին: Բաց դասին ներկա են եղել նաև Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը,Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Իր խոսքում ԿԳ նախարարը, անդրադառնալով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուրգաղափարին, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացն հնարավորություն է տվել զգալաշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն՝ կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: «Մենք մեկ միավորի լիարժեք անդամ ենք արդեն ավելի քան25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իրանկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախության հերթական սերունդն եք, որովհետևծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախ պետության քաղաքացիականպարտավորություններ: Սա նշանակում է` մենք պետք է հասկանանք և գնահատենք` ինչի՞ տեր ենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում  տվել է  մեծ  պատմահայր  Խորենացին`  ասելով`  թեև  մենք փոքր ազգ ենք, բայց մերերկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում են իրադարձություններ, որոնք արժանի ենհիշատակման:  Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում են իրենց անցյալով,  ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենք այնժողովուրդներից ենք, որոնք միշտ կարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում:  Ավելի քան 7000 տարվա պատմությամբ իրավունք ունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳնախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը  մինչև  2030թ.  աշխարհի  զարգացման  համար տվել է 17 առաջնահերթություններ,  որոնց  իրագործմամբ  մարդկությունն  ավելի բարձր որակի կհասնի: «Այդ առաջադրանքներն, իհարկե, մինչև 2030 ը  մասամբ  կլուծվեն,  բայց  ընդհանրապես,մարդկությունն իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևոր  առաջադրանքը  մենք  ստացել  ենք  աստվածային ձևով`  դրանք  պատվիրաններն են:  Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնց կյանքի կոչելու ընթացքում էլ  աստիճանաբար  կյանքը  բարելավվում է:  Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ  սերնդից որոշ արժեքներ ստանալ  և պահպանելով դրանք` հաջորդ սերնդին ավելի շատ բան փոխանցել: Եթե մեր  սերունդը  կարողանա  բացի  անկախությունից,  ազատագրված   Արցախից, նաև ճանաչված    Արցախ  ու  բարեկեցիկ  Հայաստան  փոխանցել  հաջորդ սերնդին, այսինքն՝  ձեզ, դուք էլ  ձեր հերթին հաջորդ սերնդին  պետք է ավելին փոխանցեք»,-ընդգծել է Լ.Մկրտչյանը: Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն և տուժել խաղաղության պակասից, հետևաբար  խաղաղության  և արդարության հասնելու ամենաուղիղ  ճանապարհը մեր ուժեղացումն է.«Պետք է կարողանանք ամեն ինչ անել,  որ  Հայաստանը շարունակի մնալկրթության և գիտության երկիր: Բացի այդ` պետք է կարողանանք մեր հասարակարգը պահելու քարի վրա քար ավելացնելով առաջ շարժվել»: Բաց դասին իրենց խոսքն են ասել նաև ՄԱԿ-ի  մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ    Տանյա Ռադոչայն  ու ԵՊԲՀ  ռեկտոր Ա. Մուրադյանը:  Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին,  որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար  և խթանել ողջ կյանքի ընթացքում  ուսման հնարավորություններ: