Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ լվացք. ծաղրանկարների ցուցահանդես Գյումրիում (տեսանյութ)

Մարզեր
1505467112_armine-tsaxrankar

Մեծ լվացք Գյումրու ճեմափողոցում: Սեպտեմբերի 14-ին մեկնարկել է Medialab.am-ի լավագույն ծաղրանկարների ցուցահանդեսը: Այն կշրջի հյուսիսային մարզերով եւ սեպտեմբերի 21-ին կհասնի մայրաքաղաք: Ցուցահանդեսում ծաղրանկարների միջոցով վերհիշել են վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Նպատակն է ցույց տալ, որ թերությունները թաքցնելը խնդրի լուծում չէ, այլ դրանցից ազատվելու լավագույն տարբերակը խնդիրներն ի ցույց դնելն ու հումորով վերաբերվելն է: Ծաղրանկարների մի մասը շապիկների վրա է պատկերված՝ մեծ լվացքի տեսքով: Դա է պատճառը, որ ցուցահանդեսը ստացել է «Մեծ լվացք» անվանումը: Ցուցահանդեսի վերջում շապիկները նվիրվել են ակտիվ մասնակիցներին: Բաժանվել է նաև «Ցեց» երգիծաթերթը: Ավելին՝ Գայգ ՀԸ տեսանյութում