Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանգնած ենք կայուն հիմքերի վրա՝ համագործակցելու Հայաստանի հետ. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski1

Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու համար։ Այսօր «Եվրոպան Հայաստանում» ԵՄ բազմաոլորտային առևտրային և ներդրումային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Դա հիմնականում վերաբերում է հարկային և մաքսային մարմիններին։ Ես եվրոպական բիզնես ընկերություններից կարծիքներ եմ լսում այդ առումով,  սա ճիշտ ուղղություն է, բայց անհրաժեշտ է գտնել նաև այլ հնարավորություններ»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը` ներգրավել նոր եվրոպական բիզնեսներ՝ դեպի Հայաստան։ «Միջոցառումները, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի անկախությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են այս հարցում։ Մենք խրախուսում ենք հայկական ղեկավարությանը՝ լինել ավելի ակտիվ, հատկապես՝ օտարերկրյա կապիտալը ներգրավելու գործում։ Պետությունները միմյանց հետ մրցում են ներդրումներ գրավելու համար։ Միայն ակտիվ մասնակցությունը, քաղաքականությունը կարող է  ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին: Իսկ ամենակարեւորն այս հարցում ըստ դեսպանի խաղաղությունն է, քանի որ բիզնեսը սիրում է կայունություն և խաղաղություն. «Սա այն ուղղությունն է, որ Հայաստանը գնում է մեզ հետ, և մենք կանգնած ենք կայուն հիմքերի վրա՝ համագործակցելու Հայաստանի հետ»։