Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարգադրիչները թույլ չտվեցին տիկնիկներով դատարան մտնել (տեսանյութ)

Քաղաքականություն
xrtvilak-1

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստից առաջ հերթական միջադեպը գրանցվեց փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ կարգադրիչների միջեւ: Նրա պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքը կրկին ազդանշան տվեց, սակայն Պապիկյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ ասելով, որ դրանում արգելված իրեր չկան: Դա ապացուցելու համար ընթերակայի եւ լրատվամիջոցների ներկայությամբ Արայիկ Պապիկյանը դատարկեց պայուսակի պարունակությունը:  Պայուսակի իրերը ազդանշան չտվեցին: Պարզվեց, որ  պայուսակի մետաղական շղթաներից էր ազդանշանը:   Փաստաբանը հայտարարեց, որ ընդգծված մոտեցում է կիրառվում իր եւ մի քանի այլ փաստաբանների հանդեպ: xrtvilak   Իսկ  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստին  աջակիցները եկել էին տիկնիկ-խրտվիլակներով: Դատարանի կարգադրիչները նրանց թույլ չտվեցին տիկնիկներով դատարան մտնել: «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք գործով նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի եւ Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանի տիկնիկներն են, որոնք ծառայում են իշխանություններին:  «Սա հանրային պաշտպանն է, Սերժ Սարգսյանի կողմից նշանակված:  Սա էլ Սերժ  Սարգսյանի կողմից նշանակված մարիոնետ դատավորն է, երկուսն էլ մարիոնետներ են, երկուսն էլ ռեժիմի ձեռքին խաղում են եւ Ժիրայր Սեֆիլյանի դեմ այս շինծու գործն են առաջ տանում, բազմաթիվ անօրինականություններով եւ ապօրինություններով»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:    Աջակիցները տիկնիկ-խրտվիլակները թողնելով դրսում` նոր միայն կարողացան մտնել նիստերի դահլիճ: