Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրահայի տանիքները, կանայք ու բնությունը. Օնիշենկոն Հայաստանում է (տեսանյութ)

Մշակույթ
onishenko

«Կյանքում որևէ բան հենց այնպես չի լինում: Պրահա գնացի մեկ ամսով, սակայն այնպես ստացվեց, որ հենց այստեղ դարձա պահանջարկ ունեցող նկարիչ, բնակություն հաստատեցի, պատկերասրահ բացեցի, որտեղ կարող եմ իմ սեփական գործերը ցուցադրել` երբ և որքան ցանկանամ: Իմ պատկերասրահի մենեջերը դարձավ Քրիստինե Վարոսյանը, որն էլ ծանոթացրեց ինձ նկարիչ և իրավաբան Նարեկ Վանի հետ ու կազմակերպեցին իմ այցը Երևան: Չեք հավատա, սակայն 40 տարի, կարելի է ասել, երազել եմ գալ Հայաստան: Դեռ խորհրդային տարիներից, երբ ձեր երկիր այցի եկած իմ ընկերներն ու ծանոթները վերադառնում էին, հետները կոնյակ բերում ու պատմում հյուրասեր մարդկանց ու գեղեցիկ քաղաքի մասին»,- Ալեքսանդր Օնիշենկոն է պատմում: ruzanna 3 Այսօր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն Չեխիայում բնակվող հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի կտավները: Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է: «Կտավներիցս յուրաքանչյուրն իմ փոքրիկ հաղթանակն է», -ասում է Ալեքսանդր Օնիշենկոն: ruzanna nkar 2 Նա ստեղծել է իր նոր՝ իմպրեսիոնիստական ոճը՝ սև կտավի վրա նկարելու իր յուրահատուկ տեխնիկան ու փիլիսոփայությունը: «Եթե չկա չարը, ոնց հասկանանք, որ կա և բարին,-ասում է նկարիչը: Մինչև չտեսնես մութը, լույսը չի երևա»: «Եթե տրամադրությունս այն չէ, կտավին մոտ չեմ գնում, քանի որ նկարը պետք է դրական տրամադրություն հաղորդի:  Նրա այցեքարտը Պրահայի տանիքներն են, իսկ սիրած թեման կանայք ու բնությունը: «Կինը՝ ինքը բնությունն է՝ անկանխատեսելի, անբացատրելի, սակայն անչափ սիրելի և հիասքանչ իր բոլոր դրսևորումների մեջ»,-ասում է նկարիչը: Ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբերի 17-ը: