Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չքաղաքականացնել քաղաքական սպանությունները». քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
hod

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում բացված «Խավարում» խորագրով ցուցադրության փակումը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին, և մշակույթի նախարարության հրահանգով փակվել է բացումից 22 օր անց, բացահայտում է երկրում առկա մի շարք խնդիրներ, երբ, ոչ միայն պետական գերատեսչության կողմից, ըստ էության, գրաքննության է ենթարկվում մշակութային միջոցառումը՝ պատճառաբանվելով, թե այն «փոքր ինչ քաղաքականացված էր», այլ ինչ-որ առումով հանրային դիսկուրս է նետվում բռնաճնշումների նկատմամբ հանդուժողականության ուղերձ: Այս միջադեպը կրկին փաստեց, որ Ստալինյան ժամանակաշրջանի խնդիրներն ամբողջությամբ և լիարժեքորեն դեռ ընկալված չեն, հստակ ձևակերպում՝ որպես քաղաքական ռեպրեսիա, տեռոր, չեն ստացել և հայտնվում են մարդիկ, որոնց սպառնալիքների կամ պահանջի ներքո թանգարանի վերադասը՝ տվյալ դեպքում՝ Մշակույթի նախարարությունը, որոշում է կայացնում փակել մի ողջ ցուցահանդես․ այսինքն՝ գրաքննության գործիքը շարունակվում է կիրառվել: Սա քաղաքական կաշկանդվածությա՞ն հարց է, արդյոք ստալինյան բռնաճնշումների մասին խոսելը որպես այսօրվա Ռուսաստանի դեմ արշա՞վ է ընկալվում և դառնում գրաքննության պատճառ, թե՞ սեփական պատմությանը առերեսվել չկարողանալու սահմանափակ մտածողության հետևանք: Այս հարցերին կանդրադառնանք «Հոդված 3» ակումբում սեպտեմբերի 15-ին կայանալիք «ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանը գրաքննության և բռնաճնշումների խնդրի չընկալման նոր փուլում» թեմայով հանրային քննարկմանը։ Բանախոսներ՝ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Իրավապաշտպան, խորհրդային «դեսիդենտ» ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆ, Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի գործադիր տնօրեն, ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Կինոռեժիսոր, ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ, երգահան