Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի

Հասարակություն
3065

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմիբժշկասոցիալական փորձաքննության գործակալության 7 տարածքային մարմինների կողմից 2017թ. օգոստոսի 1-31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 3566 բժշկասոցիալական փորձաքննությունորից հաշմանդամություն է սահմանվել 2767 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 799 անձի:  Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով)տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 821 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 626 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 195-ը (որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավորանաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 57-ին): Այս դեպքումհաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ումմոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէաստիճանի սահմանափակման, հետևաբար, այս անձինք ունեն առողջապահականհամակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտհիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվենև հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի: Ըստ հաշմանդամության խմբերի` I խումբ` 28 անձ II խումբ` 149 անձ III խումբ` 384 անձ  «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  65 երեխայի: Վերափորձաքննություն է անցել 2745 անձ, որից հաշմանդամություն էսահմանվել 2141 անձի, հաշմանդամ չի ճանաչվել 604-ը, այս դեպքում տևականբուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքում այդ անձանցմոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները,կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չենճանաչվել:    Վերափորձաքննվածներն ըստ խմբերի` I խումբ` 39 անձ II խումբ` 332 անձ III խումբ` 1667 անձ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 103երեխայի: Վերափորձաքննվածներից`  ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 140 անձի, այսինքն՝ այդանձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաներիխանգարման վերականգնում, իսկ նման դեպքում կենսագործունեությանսահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմ անձինսահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ  խումբ կամ առաջինից՝երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):  բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 57, այսինքն, այդ անձանցմոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում ևկենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում  (երրորդխմբից՝ երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին,  կամ երկրորդից՝ առաջին խումբ):    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին