Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դա ներհանրապետական ռազբորկա է» (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-1

«Ես համոզված եմ 100 տոկոսով, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում ծառայություն են մատուցել ՀՀԿ-ին։ Ոչ ոք չգիտի, թե հաջորդ անգամ երբ կկրակեն»,- ԱԺ ճեպազրույցի իր հերթին ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը։

«Ծիտ մականունով մեկը, որ տարիներ առաջ հետախուզվում էր կեղծ փաստաթղթեր ունենալու մեղադրանքով, հայտնաբերեցին և տեղափոխեցին Երևանի ավագանի։ Իսկ երեկվա կրակոցները կապ ունեն Ալավերդու նոյեմբերի 5-ի քաղաքապետի ընտրությունների հետ։ Դա ներհանրապետական ռազբորկա է»,- ավելացնում է Նիկոլ Փաշինյանը։