Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ երազում Վանոյի վերադարձը. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM0116690

«Պարոն Գասպարյանն իր չափով պիտի իր պատասխանատվությունն ունենա։ Իսկ ես չեմ երազում Վանոյի վերադարձը։ Որովհետև էնպես չէ, որ էն ժամանակ չէին սպանում։ Եթե Վանոն վերադառնա, նույնն է լինելու։ Ուղղակի եղածը բոլորս միասին պետք է շտկենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանությանն ու ընդհանրապես  կրիմինոգեն իրավիճակի հետ կապված Վանո Սիրադեղյանի վերադարձի անհրաժեշտությանը՝ ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Կոալիցիոն հուշագրին Ծառուկյան դաշինքի միանալու հավանականության մասին հարցին ի պատասխան պրն Ռուստամյանն ասաց. «Միակ տարբերակը, որ համագործակցությունը վերանա, պետք է վերանա էն առաջնահերթությունը, որի շուրջ համախմբվել ենք։ Մենք էս տրամաբանությունը պահպանելով ենք մի անգամ դուրս եկել կոալիցիայից։ Ինչ վերաբերում է Ծառուկյանին, մենք որևէ մեկի հետ չունենք տաբու հարաբերվելու։ Եթե որևէ դաշտից մեր մոտեցումները պաշտպանողներ լինեն, մենք կհամագործակցենք»։ 

Դուք երրորդ ընկերոջ աջակցության կարիքն ունե՞ք. լրագրողի հարցին ի պատասխան Արմեն Ռուստամյանն ասում է. «Մենք բոլորի աջակցության կարիքն ունենք»։