Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (տեսանյութ)

Մշակույթ
MHM0116675-1

Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր բացվեց «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը՝ նվիրված ծովանկարչի ծննդյան 200-ամյակին: Հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում: Ներկայացված է 52 գեղանկար, 26  գրաֆիկական 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ և 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ [caption id="attachment_1567283" align="alignnone" width="700"]Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery[/caption] «Մտա մի նորեկ պատկերասրահ, ալեկոծ ծովը խուժեց ինձ վրա, ետ-ետ քաշվեցի, ասես սարսափած, օ վսեմ վայրկյան, արվեստից խաբված»: Այս տողերը գրել է Հռոմի պատկերասրահներից մեկում, Հովհաննես Այվազովսկու ցուցադրված կտավներից հիացած, անգլիացի ծովանկարիչ Ուիլյամ Թյորները: [caption id="attachment_1567282" align="alignnone" width="700"]Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery[/caption] Նույն այս ցուցահանդեսի ավարտից առաջ Հռոմի պապ Գրիգոր 16-րդը, 26-ամյա Հովհաննես Այվազովսկուն շնորհում է պապական բարձրագույն պարգևը՝ ոսկե շքանշանը և հատուկ կոնդակով « Քաոս» կտավը հռչակում է Վատիկանի պատկերասրահի սեփականություն: Անցյալ դարի սկզբին պապ Լեոն 13-ը նվիրում է կտավը Վենետիկի Մխիթարյան միաբանությանը:  Բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը արարել է մոտ 6000 կտավ: Նրա սերն ու տարերքը ծովն էր, որ պատկերեց տարվա բոլոր եղանակներին և օրվա տարբեր ժամերին: Պատկերեց արևածագն ու արևամուտը, կեսօրյա անդորրը, ալիքների վրայի լուսընկան, ծովային տարերքի վեհությունը, ալեկոծությունը, փոթորիկը ու արևով ողողված խաղաղությունը: Այվազովսկու կտավները պահվում են Լուվրի թանգարանում, Էրմիտաժում, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում և աշխարհի նշանավոր այլ թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ [caption id="attachment_1567281" align="alignnone" width="700"]Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery Opening ceremony of Hovhannes (Ivan) Aivazovsky dedicated to the 200th anniversary of his birth took place at the RA National Gallery[/caption] Ազգային պատկերասրահի Այվազովսկու հավաքածուն, որը համարվում է երկրորդը Թեոդոսիայից հետո, ստեղծվել ու համալրվել է բացառապես նվիրատվությունների շնորհիվ: Առաջին 7 նկարները բերվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանից, որ անձամբ ճեմարանին էր նվիրել  ծովանկարիչը: 1925-ին ճարտարապետ Հակոբ Էքիզյանը պատկերասրահին նվիրում է Այվազովսկու ևս 4 նկար: Այնուհետև 1937-ին մի մեծ կտավ է նվիրում Բելգիայից Վահան Խորաշանջյանը: 1957 թվականին Հայաստանի պատկերասրահը հարստանում է Այվազովսկու միանգամից քառասունմեկ նկարով, որոնց նվիրատուն ֆրանսահայ գործարար Աբրահամ Ջինջյանն էր:  Հռոմի, Փարիզի Ամստերդամի ու Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիաների ակադեմիկոս: Ռուսաստանի Ծովային գլխավոր շտաբի ծովանկարիչը չմոռացավ իր ծագումը : Նա հայ գեղանկարիչներից առաջինն էր, ով պատկերեց Արարատն ու Սևանա լիճը, պատկերեց «Բայրոնի այցը Սխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում» և Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի դիմանկարը։ Սեպտեմբերի 15-16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողով` նվիրված Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2018-ի հունվարի 15-ը: