Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

LIVE. Այն ինչ մենք նախատեսել էինք այդ հունով գնում է. Շարմազանովը Կարապետյանի մեկամյա գործունեության մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-11-1

ՀՀԿ ԳՄ հերթական նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողներին մանրամասներ հաղորդեց: Ըստ կուսակցության մամլո խոսնակի անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքներին: ԳՄ նիստում անդրադարձել են նաև վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ ամյա գործունեության հաշվետվությանը. «Եղել է մանրակրկիտ հաշվետվություն և կուսակցությունը դրական է գնահատում Կարապետյանի կաբինետի Հանրապետական և դաշնակցական կոալիցիոն կառավարման այս մեկամյա գործունեությունը:  Հստակ թվեր են ամրագրված և այն ինչ մենք նախատեսել էինք այդ հունով գնում է: Վեց տոկոսից ավել ակտիվություն կա: Արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ կա: Տուրիզմի աճ կա և կարող ենք ասել, որ թե ԵԱՏՄ շուկայում և թե եվրոպական, իրանական շուկայում արտահանումը ավելացել է»: