Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» վստահ հաղթեց նորաստեղծ «Ավան Ակադեմիային»

Սպորտ
a1futbol-gavat-1409

Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունը մեկնարկեց 1/4 եզրափակիչի երկու հանդիպումով: Նախ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում հյուրընկալեց Երեւանի «Արարատին»: Հանրապետության երկու հնագույն ակումբների հերթական մրցավեճում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ: Պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 25-ին, Երեւանում: Հայաստանի անցած առաջնության փոխչեմպիոն «Գանձասար-Կապանն» այսօր Երեւանում ուժերը չափեց նորաստեղծ «Ավան Ակադեմիա» թիմի հետ: Ավելի փորձառու կապանցիները 3:0 հաշվով խոշոր հաղթանակ տարան եւ հաջորդ փուլ մտնելու լուրջ հայտ ներկայացրին: Այս թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: