Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոնա Ասատրյանը՝ շախմատի Եվրոպայի չեմպիոն

Կարևոր լուրեր Սպորտ
a1evrochess

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային 6 խմբերով՝ մինչեւ 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկաններ: Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ գրավեց առաջին տեղը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 7 միավորով բաժանեց 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով դուրս մնաց առաջին եռյակից: Նույնպիսի ճակատագրի արժանացավ նաեւ մինչեւ 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը, որը միայն լրացուցիչ հաշվարկով 3-րդ տեղը զիջեց մրցակցիներին: Մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեին նաեւ մինչև 18 տարեկան շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը եւ մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը: Ավաղ, մեր երկու շախմատիստները պարտվեցին վերջին տուրում եւ զիջեցին իրենց դիրքերը՝ զբաղեցնելով համապատասխանաբար 7-րդ եւ 6-րդ տեղերը: