Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն 4-ական խաղով որակազրկել է պատանի ֆուտբոլիստներին

Սպորտ
sport-hff-kargapah

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կայացվել է մի քանի ուշագրավ որոշումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Երեւանի «Արարատը» տուգանվել է 10 հազար դրամով, քանի որ «Բանանցի» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցությանը մարզադաշտի տնօրինության ներկայացուցիչ չի ներկայացել: Խոսքը վերաբերում է ՊԵԿ մարզահամալիրի մարզադաշտին, որը ներկայումս պատկանում է Պետական Եկամուտների Կոմիտեին: «Արարատի» ֆուտբոլիստ Արամ Քոչարյանը եւ «Գանձասար-Կապանի» խաղացող Արա Խաչատրյանը որակազրկվել են մեկական հանդիպումներով՝ բարձրագույն խմբի առաջնության խաղում կարմիր քարտ ստանալու համար: Ակումբները տուգանվել են 25 հազարական դրամով: Հայաստանի պատանեկան առաջնության «Գանձասար-Կապան-2000» - «Շիրակ-2000» խաղում բռնարարք թույլ տալու համար 4-ական խաղով որակազրկվել են թիմերի երկու ֆուտբոլիստներ՝ համապատասխանաբար Տիրան Պետրոսյանը եւ Խաչիկ Սարգսյանը: Ակումբները պատվել են 10 հազար դրամով: Իսկ ահա «Սիս-Կիլիկիա» ֆուտբոլային ակումբին խիստ նկատողություն է հայտարարվել, քանի որ այն Հայաստանի 2017-18թթ գավաթի պատանեկան խաղարկությանը թիմերի չի ներկայացրել, ինչը պարտադիր պայման է: