Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի անդամները կտեսակցեն հարազատներին (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-dat

«Սասնա ծռեր խմբի անդամներ Արամ Մանուկյանը, Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Հարությունյանը, Արթուր Մելքոնյանը կկարողանան տեսակցել իրենց հարազատներին եւ հեռախոսազրույցներ ունենալ: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ  Գաբրիելյանը բավարարեց նրանց պաշտպանների միջնորդությունը: Հարազատներին այսուհետ կկարողանան տեսակցել նաեւ  Թորոս Թորոսյանը եւ Սերգեյ Կյուրեղյանը, թեեւ նրանց համար միջնորդություն ներկայացրեց ոչ թե իրենց նախընտրած, այլ հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը: Նրանք իրենց համաձայնությունը չեն տվել պաշտպանին ներգրավելու համար: «Գտնում եմ, որ պաշտպան ներգրավելու ինստիտուտը պետք է լինի միայն վերջիններիս համաձայնությունը լինելու դեպքում, չնայած այն հանգամանքին, որ նշանակված պաշտպան եմ  եւ իմ  ներկայացված միջնորդությունը բխում է ինչպես Սերգեյ Կյուրեղյանի ե Թորոս Թորոսյանի շահերից»,- ասաց հանրային պաշտպանը: Պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ միջնորդեց թույլ տալ, որպեսզի իր պաշտպանյալը՝ Հովհաննես Հարությունյանը, հանդիպի  հորեղբոր ընտանիքի հետ: «Մերձավոր ազգականներից միայն քույրն է հանրապետությունում եւ նա 7 տարեկանից հայր չունի, իր մերձավոր ազգական նա համարում է իր հորեղբորը»,- ասաց պաշտպանը: Դատարանը միջնորդությունը որոշեց չքննարկել եւ գրություն  ուղարկել ՔԿՀ:  Իսկ  դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 28-ին: