Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեցներին մատուցվող սոցիալական ծառայությունների ցանկը կընդլայնվի

Պաշտոնական
day1

Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում  են գործել Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված 18 բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության  վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համատեղ մշտական վերահսկողություն է իրականացնում մայրաքաղաքում գործող  բարեգործական ճաշարանների  գործունեության նկատմամբ: Դրանց խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Մայր Աթոռի հովանու ներքո  գործող բարեգործական ճաշարանների պատասխանատու Տեր-Մարկոսը,  «Առաքելություն Հայաստան»  ՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանը,  Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանի  պատասխանատու Բագրատ Ասատրյանը և այլ պատասխանատուներ: Խորհրդակցության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել   տարեցներին մատուցվող սոցիալական ծառայությունների ցանկն ընդլայնելու վերաբերյալ: