Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Պաշտոնական
tzZQDtJgOCbvymnxkmqvGs9UZhoitWtt

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ: Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:             Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ  ընդգծել են, որ  առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություներով   առևտրաշրջանառության ծավալների աճի առումով:  Անդրադարձ է եղել  նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին: