Կրակահերթ Երևանի կենտրոնում. կա 1 զոհ (տեսանյութ)

Րոպեներ առաջ Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, Վերնիսաժի հարևանությամբ, երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։ 

Նախնական տվյալներով՝ եւս մեկ հոգի սպանվել է։

Ոստիկանությունը ժամանեց մոտավորապես 25 րոպե անց։ Նրանցից մի քանի րոպե անց նոր ժամանեց Շտապ օգնության մեքենան։  Ընդ որում,  րոպեներ շարունակ մարդը, որին անցորդները կասկածում էին սպանված, ընկած էր ծառի տակ ։  Անցորդները քայլում էին  նրա մոտով,  լուսանկարում ամենամոտ կետից։

Թուֆենկյան հյուրանոցի դռներին կարելի է տեսնել կրակահերթի հետքերը։ Թե ովքեր են վիրավորվել, որեւէ մեկը չգիտի։   Հիմնական ականատեսը կայանատեղիի աշխատակիցն է, որին ոստիկանները տարան բաժին։

Ոստիկանությունը մանրամասներ խոստանում է ավելի ուշ։

Լուսանկարները՝ Ա1+-ի

1

2

tufenkyan

3