«Մռութը ջարդեցինք, բայց չի նեղացել, իրեն պորտվեյն տվեցինք» (տեսանյութ)

Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը: Ըստ նախարարի՝  դատական ակտերի հարկադիր կատարողն իր կատարած գործությունների արդյունքում ծախսեր է ունենում, գումարները արտաբյուջե են մտնում, եւ ծառայողների նյութական խրախուսման համար են օգտագործվում:

Կառավարությունն առաջարկում է ԴԱՀԿ-ի նկատմամբ ոստիկանական համակարգում գործող մեխանիզմը կիրառել, վատ աշխատանքի համար վնասի հատուցում արտաբյուջեներից տան, ոչ թե կառավարության պահուստային ֆոնդից:  «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան  Բոստանջյանն առաջարկեց ընդհանրապես արտաբյուջեները հանել: Ըստ նրա՝ արտաբյուջետային ֆոնդը Հայաստանում կրիմինալ ինստիտուտ է:

Վարդան Բոստանջյանը քննարկման ժամանակ հիշեց Վլադիմիր Վիսոցկու երգը՝ «Մռութը ջարդեցինք, բայց չի նեղացել, իրեն պորտվեյն տվեցինք… Հիմա արտաբյուջեն է, ասում է՝ վնաս ենք պատճառել, հետո լավություն էլ ենք արել: Ո՞նց եք դուք որոշում՝ վերականգնում եք թե չէ, կարող է մտնում եք հանցավոր կապի մեջ: Բոստանջյանը նկատեց, որ ԱԺ-ն եւս արտաբյուջե չունի ու դա արդար չէ, թող իրենք էլ ունենան արտաբյուջետային ֆոնդ. «Եթե մենք վերահսկողություն չենք իրականացնում, որտեղից կարող է մեզ փող գալ, իրենց արտաբյուջետային միջոցների 25 տոկոսը թող տան մեզ»:

Ավելին՝ տեսանյութերով

loading