Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի 4 շախմատիստներ մոտ են եվրոպական բարձունքին

Սպորտ
a1chess-patani

Ռումինիայի Մամայա քաղաքում այսօր կավարտվի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների հավակնում են չորս հոգի, որոնք ներկա պահին իրենց տարիքային խմբում գտնվում են մրցանակային եռյակում: Նրանք են Հայկ Մարտիրոսյանը (մինչեւ 18 տարեկաններ), Շանթ Սարգսյանը (Մ-16), Սոնյա Ասատրյանը (Մ-18) եւ Աննա Սարգսյանը (Մ-16): Մեր տղաներին անպայման հաղթանակ է պետք, քանի որ հավասար միավոր ունեցող մեծ թվով մրցակիցներ ունեն: Սոնյա Ասատրյանը եւ Աննա Սարգսյանը համեմատաբար շահեկան վիճակում են գտնվում, սակայն միայն մեկ միավոր վաստակելու դեպքում նրանք կարող են հավակնել չեմպիոնի կոչմանը: Այսօր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13:00-ին: