Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղողի մթերման հարցում անհամապատասխանություններ կան

Տնտեսություն
xaxox41-398x265

Կառավարությունը իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է , որ որոշակի խնդիրներ կան մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում։ Վարչպետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողութան և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց խաղողներ մթերումների ընթացքում ստացված տեղեկատության հիման վրա պարբերաբար, շաբաթական կտրվածքով, ամփոփել խաղողի մթերումների ադյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների: Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետին էլ հանձնարարեց սահմանված տեղեկատվության հիման վրա իրականացնել մոնիթորինգ: «Շեշտը դնում ենք դիտարկում բառի վրա, պարոն Կարապետյան, առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալներ հետ համադրելու նպատակով», - ասաց վարչապետը ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին։ Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց կա Հայաստանում ու հավելեց, որ գյունախարարը և ազգային զարգացման հիմնադրամը շատ ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու համար. «Մենք պետք է համապատասխան ուշադրություն դարձնենք հայկական բրենդի որոշակի հսկողությանը»։