Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց շինարարության տեմպը չգցել (տեսանյութ)

Տնտեսություն
gov-1

Եղանակով պայմանավորված՝ շինարարական աշխատանքներն այլևս չպետք է դադարեցվեն կամ չկատարվեն։ Այս իրավիճակը կարգավորելու համար Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ 40-օրյա ժամկետում մշակել ու հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ: «Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ չի տրամադրվում համապատասախան թույլտվություն։ Մենք հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են` ձմեռը թույլտվություն չեն տրամադրում, գործը կուտակվում է։ Ու ընդհանրապես, մենք ունենք ստերիոտիպ, որ ձմեռը շինարարական աշխատանք անել չի կարելի, հյուսիսային երկրները ո՞նց են անում, էդ փորձը ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք», - նշեց Կարեն Կարապետյանը: