Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ սև ցուցակում հայտնված քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ միգրացիոն ծառայություն (տեսանյութ)

Քաղաքականություն
Eganyan-Gagik1

Ինչ է անում մեր երկիրը, երբ ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ արգելվում է, եւ մարդիկ իրենց ընտանիքի հետ հանդիպելու հնարավորություն չեն ունենում։ Հարցն ԱԺ-ում Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին ուղղեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք երկար բնակվել են ՌԴ-ում, գալիս են ՀՀ՝ ընտանիքը թողնելով ՌԴ-ում, ու հետ գնալիս պարզվում է, որ ՌԴ այլևս չեն կարող մտնել ինչ-ինչ պատճառներով։ Ըստ պրն Եգանյանի, այո, կան սև ցուցակներում հայտնված ՀՀ քաղաքացիներ, և քաղաքացին նման դեպքերում պետք է դիմի հենց այս ծառայությանը։ Արդեն 6000 դեպքում ծառայության խնդրանքը բավարարվել է՝ կախված հանգամանքներից։ Ավելին՝ տեսանյութով