Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է փոխվել Կարեն Կարապետյանի գալով. հարցման արդյունքները

Քաղաքականություն
karen-karapetyan.jpg2_

Սեպտեմբերի 13-ին լրացավ  վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին: Իր պաշտոնավարման հենց առաջին օրերին Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե տնտեսության վիճակը խայտառակ վատ է: Մեկ տարվա ընթացքում ի՞նչ շոշափելի արդյունքների է հասել կառավարությունը։«Ա1+»-ի այս հարցին պատասխանել է 821 հոգի։ Հարցման մասնակիցների 10 տոկոսը կարծում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումից հետո տնտեսության մեջ կա ակնհայտ առաջընթաց, 21 տոկոսի կարծիքով՝ առաջընթացը չնչին է։ 20 տոկոսը միայն հետընթաց է տեսնում։ Առավել շատ մարդ՝  49 տոկոսն էլ կարծում է, որ Կարեն Կարապետյանի գալով ոչինչ չի փոխվել։ varch