Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդվեցին թույլ չի տա խոշտանգել իրենց հողը (տեսանյութ)

Տնտեսություն
20170913_131605_1

Արդվիում դեմ են գյուղի հարակից տարածքում ոսկի-բազմամետաղային հանքի գործարկմանը: Իրենց դեմ լինելը արդվեցիները վերջին ամիսներին արտահայտում են ամենատարբեր եղանակներով: Որպես բողոքի ակցիայի շարունակություն երեկ արդվեցի երիտասարդները  բարձրացել են գյուղին կից Շեկաղբյուրի լեռնագագաթի լանջերն ու հողով լցրել այդ տարածքում հանքը գործարկել ցանկացողների  փորած  փոսը: