Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստներն օգոստոսին. Razm.info

Պաշտոնական
zinvor

2017-ի օգոստոսից 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Հակառակորդի կրակոցից վիրավորվել է հայկական բանակի 1 զինծառայող: Մարտական կորուստներ • Օգոստոսի 14-ին Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: • Օգոստոսի 27-ին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ադրբեջանական զինուժի կողմից ծանր վիրավորում ստացած ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը:   Ոչ մարտական կորուստներ • Օգոստոսի 16-ին ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1985 թ. ծնված Վարդան Գրիգորյանը անձնական հարցերի շուրջ վիճել է նույնպես պայմանագրային զինծառայող համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ,  որից հետո վերջինս նստեցրել է նրան ավտոմեքենան, գլորել ձորը և այրել: • Օգոստոսի 20-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում հայտնաբերվել էզինծառայող, 1991 թ. ծնված Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը): • Օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում: Հարուցվել է քրեական գործ ՔՕ 110-րդ հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):   Վիրավորներ • Օօգոստոսի 1-ին ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):   Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից օգոստոսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 43 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Հուլիս 1 2 5
Օգոստոս 2 3 1
Ընդհանուր 20 23 39

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5  և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը: Կորուստներ  • Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu): • Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu): Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող  Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): • Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա: Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն: Վիրավորներ  Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները մեզ հայտնի չեն: Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից օգոստոսի 31-ը Ադրբեջանի բանակի 43 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ: Հայտնի է դարձել նաև ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում կա հավանականություն, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար տեղեկությունների պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր***
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Մայիս 1 3
Հունիս 3 3**
Հուլիս 1 3 2
Օգոստոս 0 4 1
Ընդհանուր 19 24 6
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել: ** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում: *** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում: Razm.info