Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 97-րդ քայլում հաղթեց Դանիիլ Դուբովին   (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-3

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Դանիիլ Դուբովի հետ: Մեր շախմատիստը հենց խաղասկզբից դիմեց ակտիվ գործողությունների: 21-ամյա ռուս գրոսմայստերը սկզբում կազմակերպված պաշտպանվում էր, եւ նույնիսկ դիրքային առավելություն ստացավ: Սակայն նա չդիմացավ լարվածությանը եւ աստիճանաբար զիջեց դիրքերը: Լեւոն Արոնյանը 44-րդ քայլին որակ շահեց, որից հետո սկսվեց երկարատեւ դիրքային պայքար: Այն տեւեց մինչեւ 97-րդ քայլը, երբ սեւերը հասկացան, որ այլեւս չեն կարող պաշտպանել միակ զինվորին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը լարված պայքարում հաղթանակ տոնեց եւ հաշիվը դարձրեց 1,5:0,5: Նա մտավ քառրոդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ: