Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշվել է փակել միայն այն դպրոցները, որտեղ աշակերտները քիչ են (տեսանյութ)

Քաղաքականություն
cNuRy4VD4wo

ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ  ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ Հայաստանում դպրոցները չեն օպտիմալացնում, պարզապես դատարկները փակում են։  Դպրոցում պետք է լինի 30 աշակերտից բաղկացած թեկուզ մեկ դասարան։ Այլ կերպ ասած՝ հանրակրթական դպրոցում (1-9-րդ դասարաններ) առնվազն 270 աշակերտ պետք է լինի։ Պետք է նշել, որ բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն։ Երեւանում դպրոցների 30 տոկոսը ծանրաբեռնված չէ, իսկ 30 տոկոսը, հակառակը, ծանրաբեռնված է։ Նախարարը հավելեց, որ որոշվել է փակել միայն այն դպրոցները, որտեղ աշակերտները քիչ են կամ գործնականում չկան։ Օրինակ՝ Երեւանի կենտրոնի մերձակայքում Կոնդ շրջանի դպրոցում ընդամենը 50-60 աշակերտ կա։ Նորագյուղի շրջանում դրությունը նույնն է, ինչպես նաեւ մի շարք այլ դպրոցներում։