Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակի «Վերելակաշինական գործարան»-ը քանդում են. «Երկիր Ծիրանի»

Հասարակություն
erkir-tsirani

«Երկիր Ծիրանի» խմբակցության շտապ հայտարարությունը.  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի վերելակաշինական գործարան ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի: Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը: Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան քանդման թույլտվություն ստանալու համար, որին ի պատասխան հայտնել են, որ «քանդման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհնհանուր ժողովի որոշում,  մասնագիտական կազմակերպութան եզրակացություն և քանդման նախագիծ ու տեղեկանք տուրքի վճարի մասին: Միաժամանակ տեղեկացվում է, որ քանդման թույտվությունը կտրամադրվի նշված հարցը և  ընկերության կողմից Սպիտակ համայնքում պլանավորած ներդրումային ծրագրերը համայնքի  ավագանու կողմից քննարկվելուց հետո» (տես՝ կից ներկայացված փաստաթուղթը): Գործարանը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո: Դրա կառուցման համար ձեռք են բերվել հատուկ համաձուլվածքի մետաղյա կոնստրուկցիաներ, և գործարանի  այսօրվա շուկայական արժեքը կազմում է շուրջ 50 մլն դոլար, սակայն գործարանը գնահատվել է որպես շինանյութ, որի շուկայական արժեքը կազմում է շուրջ 5 մլն դոլար: Ըստ մասնագետների կարծիքի՝ նմանատիպ գործարան Հայաստանում գոյություն չունի, իսկ այդպիսի նոր գործարան կառուցելու համար անհրաժեշտ է մի քանի տարի: Գործարանը կարող է օգտագործվել ոչ միայն վերելակների  կառուցման, այլ նորագույն տեխնոլոգիաներով մրցունակ արտադրության համար ևս: Երևանում և այլ քաղաքներում  գրեթե բոլոր վերելակները կարիք ունեն փոխարինման: Նման կառույց ունենալով և  քանդելով այն Հայաստանի Հանրապետությունում գործող ապօրինի իշխանությունները իրականացնում են ապազգային քաղաքականություն: 21erkir11111   Կից ներկայացվում են՝ 

  • Սպիտակի համայնքապետարանի գրությունը
  • Եվ առընչվող  տեսանյութերը
  https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641785125887678/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641806052552252/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641824725883718/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641838295882361/ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1641850899214434/