Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ Գոռ Հակոբյանի մահվան գործով (տեսանյութ)

Հասարակություն
Patandaru

2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել է, որ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողության միջոցով նրան կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք են հասցրել: Նույն օրը armtimes.com լրատվական կայքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարկել, որում հստակ երևում է, որ Գոռ Հակոբյանին վնասազերծելու նպատակով արձակվել է ոչ թե մեկ, այլ երկու կրակոց: Սակայն, ինչպես տեղեկանում ենք aravot.am-ի վերոնշյալ հրապարակումից, ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել միայն պատանդ վերցնելու դեպքի առթիվ, իսկ Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քերական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. սեպտեմբերի 11-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել  ՀՀ Գլխավոր դատախազություն՝ իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու և դրա շրջանակում իրապահ մարմինների գործողություններին իրավական գնահատական տալու հարցով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդգծել է, որ Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քննություն չիրականացնելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի խախտում է, իսկ այն պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննելը հակասում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույքներին, քանի որ նրա մահը ոստիկանության գործողությունների հետևանք է և գործը պետք է քննվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ