Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի մեդալների համար

Սպորտ
sport-chess-patani-13.09.

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության թեւակոխել է վճռական փուլ, քանի որ ավարտին մնացել է երկու տուր: Դա նշանակում է, որ այսօր կայանալիք նախավերջին տուրի պարտիանները ճակատագրական նշանակություն ունեն մրցանակային տեղերին հավակնող շախմատիստների համար: Նրանց թվում են նաեւ Հայաստանի 7 ներկայացուցիչներ: Տղաների առաջնությունում մեդալների համար շարունակում են պայքարել Հայկ Մարտիրոսյանը, Կոնստանտին Յայլոյանը (մինչեւ 18 տարեկաններ), Շանթ Սարգսյանը (Մ-16), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ-10) եւ Բենիկ Աղասարովը 5 (Մ-8): Նրանք պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն մեդալների համար պայքարը, քանի որ գտնվում են առաջատարներին հետապնդողների շարքերում: Աղջիկներից լավ շանսեր ունեն Սոնյա Ասատրյանը, որը Մ-18 մրցաշարում 5,5 միավորով ընթանում է 2-րդ տեղում, եւ Աննա Սարգսյան, որը նույն արդյունքով 5-րդն է մինչեւ 16 տարեկանների մեջ: Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 14-ին: