Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Աշոտյանը  մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Քաղաքականություն
armen-ashotyan

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ: Նախատեսված է նաեւ հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջեւ: Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Արմեն Աշոտյանի մասնակցությունը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական խորհրդարանի զեկույցը՝ Արեւելյան գործընկերության 2017 թվականի նոյեմբերին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն