Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ ծառն է ջրում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. Կարեն Աղամյան

Քաղաքականություն
49b37d0aff92239a8130114431381d6e

Օրեր առաջ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ առնվազն տարակուսելի և հակամշակութային ելույթով. նախ Հանրապետության ստեղծագործական միությունների ստեղծագործական գործունեությունը բնութագրելց որպես ընդամենը սոցիալական խնդիրներ լուծող, այնուհետև, հանդես բերելով աշխարհի տարբեր երկրների ստեղծագործական միությունների գործունեության խորը իմացություն, հայտարարեց, որ ոչ մի ստեղծագործական միությունում սոցիալական խնդիրների լուծմամբ չեն զբաղվում: Նախկին լրագրող տիկնոջ ելույթի նախերգանքում մի ուշագրավ միտք հնչեց` այն է` Հայաստանի ստեղծագործական միությունները տեղակայված են մայրաքաղաքի փոքր կենտրոնում: Մի հանգամանք, որը նրան խիստ անհանգստացրել է: Ըստ էության նա թույլ տվեց իրեն ակնհայտ ոտնձգություն` այլոց, այս դեպքում արվեստի գործիչների սեփականության հանդեպ: Հիշեցնենք նրան, որ մասնավորապես Նկարիչների միության շենքը կառուցվել է հենց նկարիչների գումարների հաշվին, այլ կերպ ասած, պետությունը նրանց ոչինչ չի նվիրել: Այս պահին չենք ցանկանում գնահատական տալ տիկնոջ ելույթին, հույս տածելով, որ նա տեղյակ չէ մեր գործունեությանը, և կարող է ըստ էության ծանոթանալ պետբյուջեի հետ որևէ առնչություն չունեցող ստեղծագործական միությունների, ի մասնավորի` Հայաստանի նկարիչների միության անցյալի և ներկայի հետ և գնահատել նրանց դերը Հայաստանի մշակութային կյանքում:   ՀՀ  ՆԿԱՐԻՉՆԵՐԻ  ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,                                                   ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ,   ՊՐՈՖԵՍՈՐ                                                                                ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ