Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանկ Ռիբերին ցուցադրաբար նետել է «Բավարիայի» մարզաշապիկը

Սպորտ
sport-riberi

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Անդերլեխթի» հետ խաղում իր մարզաշապիկը նետել է պահեստային նստարանի վրա, երբ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նրան փոխարինել է 78-րդ րոպեին: Իտալացի մասնագետը խաղից հետո այսպիսի գնահատական է տվել իր սանի պահվածքին. «Ես հասկանում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ ցանկանում են 90 րոպե խաղալ, սակայն հաճախ չեն հասկանում, որ թե ինչու եմ փոխարինում իրենց: Ռիբերիի դեպքում ես փոփոխություն կատարեցի ոչ նրա համար, որ նա վատ էր խաղում, այլ այն բանի համար, որ հանդիպման ավարտին մնում էր 10 րոպե, եւ մենք հաղթում էինք 3:0 հաշվով: Անցած կիրակի նա առողջական խնդիրներ ուներ եւ չէր պարապել, այդ իսկ պատճառով որոշեցի հանգիստ տալ նրան: Ես չեմ հասկանում նրա պահվածքը», - ասել է 58-ամյա մարզիչը: Ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը քննադատել է Ֆրանկ Ռիբերիի պահվածքը եւ նշել, որ նման բան չպետք է տեղի ունենա «Բավարիայում»: Հարկ է նշել, որ Կառլո Անչելոտիի հետ ներկայում լարված հարաբերությունների մեջ է նաեւ թիմի առաջատար հարձակվող Թոմաս Մյուլլերը, որը նույնպես դժգոհ է հաճախակի փոխարինվելու եւ պահեստայինների նստարանին հայտնվելու համար: