Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովը Հրանտ Բագրատյանին մեղադրում է կատարյալ անգրագիտության մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov-2

«Պարոն Բագրատյանը կամ որոշել է օրիգինալ երեւալ կամ պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հայ եկեղեցուն»,-անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու մասին Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը, ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս Հրանտ Բագրատյանին մի շարք դրվագներում մեղադրում է կատարյալ անգրագիտության մեջ: Մասնավորապես Հրանտ Բագրատյանը գրում է, որ եկեղեցին երկու անգամ կործանել է հայկական պետականությունը կաթողիկոսներ Սահակ Պարթեւի օրոք՝ 421 թվականին, եւ Պետրոս Գետադարձի օրոք՝1043 թվականին: «Ի՞նչ կապ ունի եկեղեցին 1023 թվականին դեռ Սենեքերիմ Արծրունին նամակ էր գրել եւ հանձնել էր Արծրունյաց թագավորությունը, եկեղեցի՞ն ա մեղավոր: Հովհաննես Սմբատ թագավորը կտակ էր գրել բյուզանդացիներին, դա եկեղեցի՞ն է մեղավոր»,-պատմությանն է վկայակոչում ԱԺ փոխնախագահը: Վերջինիս զայրացնում է ընդհանրապես Հրանտ Բագրատյանի անբռնազբոս քննադատությունները Հայ Առաքելական եկեղեցու հասցեին. «Ի տարբերություն շատ եկեղեցիների, այդ թվում նաեւ Հռոմի, որը միջնադարում եղել է հավատաքննության կրող, մեր եկեղեցին եղել է հայ ընտանիքի, հայ հավատքի, եւ փոխարինել ա պետությանը»: Մեր եկեղեցին չի քարկոծել Գալիլեո Գալիլեյին, Ջորդանո Բրունոյին, փոխարենը խրախուսել է գիտությունը Հաղպատի վանքում Հովհաննես Իմաստասերի գլխավորությամբ: Եթե Հրանտ Բագրատյանը նպատակ ունի սեպ խրելու եկեղեցի-պետություն հարաբերությունների մեջ, Էդուարդ Շարմազանովը զգուշացնում է՝ չի ստացվելու: ԱԺ փոխնախագահը Հրանտ Բագրատյանին տեսնում է բոլշեւիկյան ազդեցության տակ: Ի՞նչ է ուզում նախկին վարչապետը մեր եկեղեցուց՝ ձեռքներդ հեռու, ազգն ու եկեղեցին միասնական են: Շարմազանովը կողմ է նաեւ Հրանտ Բագրատյանին ոչ այնքան հաճելի թվացող եկեղեցաշինությանը: «Այո, կողմ եմ, որովհետեւ եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում է դրական էներգիայով, ստանում է դրական էներգիա, ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն ա»,-հռչակում է Էդուարդ Շարմազանովը: