Առողջության ապահովագրման պարտադիր համակարգը ռիսկային է. փորձագետ (տեսանյութ)

«Ես համարում եմ ռիսկային առողջության ապահովագրման պարտադիր համակարգը, քանի որ ովքեր կամավոր ընդգրկվել են արդեն, նրանք պատրաստ են դրան, իսկ մյուսներին դեռ պետք է հասկացնել, թե ինչ է այս համակարգը, որպեսզի փոխեն իրենց վարքագիծը»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասել է  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը՝ «Հայաստանում բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման անհրաժեշտությունն ու խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ։

«Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ մենք առաջարկում ենք առողջության ապահովագրման հետզհետե ներդրման գործընթաց, բայց ֆիքսված տարիների ընթացքում», – պարզաբանում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը։

Ավելին՝ տեսանյութերով

loading