Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրում մեծ քանակությամբ ձուկ է սատկել ջրամբարի դատարկվելու հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dzukik

Արմավիրի մարզի Արգինա գյուղում արտառոց դեպք է գրանցվել։ Ախուրյանի ջրամբարից գյուղի ջրագծում հայտնվել է մեծ քանակությամբ ձուկ, որոնք այնուհետև, կարծես չտեղավորվելով ջրում, հայտնվել են ցամաքում։ Հարակից գյուղերը ոտքի են ելել՝ «փրկելու» ձկներին։ Տակառներով ձուկ է հավաքվել, սակայն՝ ոչ ամբողջը։ Ձկների մի մասը սատկել է։ 1 Արգինայի բնակիչները մեզ հետ հեռախոսազրույցում ասացին, որ այս ամենի պատճառը երաշտն է, ինչի պատճառով Ախուրյանի ջրամբարից այս տարի աննախադեպ շատ ջուր է բաց թողնվել՝ ոռոգման նպատակով։ Եվ ձկներն էլ ջրի հետ եկել ու ջրանցքներում են մնացել։ Ստորև՝ տեսանյութեր