Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալի ջեմից մինչև ոսկերչական իրեր՝ արտոնյալ պայմաններով դեպի ԱՄՆ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9099804059092c09e2a5aa60369d523a

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի առևտրային քաղաքականության ուտնտեսության գծով տեղակալ Էդ Գրիսերը Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարվողարտահանումների խթանման շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի պաշտոնատար անձանց ևգործարարների հետ: Հայկական ընկերությունները, օգտվելով «Արտոնությունների ընդհանրացվածհամակարգ» (GSP) ծրագրից, կարող են արտոնյալ ռեժիմով՝ առանց մաքսատուրքի մուտք գործելամերիկյան շուկա:

 Հայ-ամերիկյան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերովկազմակերպված համաժողովում ԱՄՆ առևտրի ներկայացուցիչները Հայաստանի գործարար համայնքիհետ քննության առան արտահանման հնարավորությունները: Սա երկրորդ համաժողովն է Հայաստանում,որն անդրադարձ է կատարում GSP արտոնյալ առևտրային ռեժիմի հետ կապված հարցերին՝ շարունակելովայն քննարկումները, որ 2016թ. թեմայի շուրջ սկսել էր GSP ծրագրի տնօրեն Այմի Լարսենը: GSP-ի հետկապված այս հանդիպումները կազմակերպվում են ի կատարումն Հայ-ամերիկյան առևտրի ուներդրումների խորհրդի շրջանակում ԱՄՆ կառավարության ստանձնած պարտավորությունների:

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շեշտեց, որ ամերիկյան պատվիրակությանայցի նպատակը հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների իրական արդյունքների ներկայացումնէ և Հայաստանի գործարար համայնքին GSP արտոնյալ ռեժիմի ընձեռած հնարավորությունների ուօգուտների մասին իրազեկելը:

«Շատ գործարարներից ենք լսում, որ բավարար տեղեկացված չեն, թե GSP-ից օգտվելու համար ինչպայմաններ կան կամ ինչպես պետք է օգտվել դրանից: Այսօր այստեղ գտնվող պատվիրակությունըկներկայացնի այն անհրաժեշտ տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են դեպի Միացյալ ՆահանգներՀայաստանի արտահանման ներուժը առավելագույնս օգտագործելու և GSP-ի ներքո տրամադրվողարտոնություններից լիարժեք օգտվելու համար», - նկատեց դեսպան Միլսը:

Արտոնյալ առևտրային ռեժիմի GSP ծրագիրը սահմանվել է Առևտրի մասին 1974թ. օրենքով ևնպատակ ունի խթանել տնտեսական աճը զարգացող երկրներում: Ծրագրի ներքո 3451 ապրանքատեսակ129 շահառու երկրներից ու տարածքներից, այդ թվում՝ Հայաստանից կարող է ԱՄՆ ներմուծվելարտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների: Քանի որ Հայաստանը ծրագրի շահառու է,հայաստանյան ապրանքների գերակշիռ մասը 2012-2016թթ. ԱՄՆ մուտք են գործել GSP արտոնյալռեժիմով: Ներկայումս GSP-ի շրջանակում Հայաստանից ԱՄՆ արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է 25 միլիոն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ապրանքները ներառում են ալյումինե փայլաթիթեղից և ոսկերչական իրերից մինչև ֆերմենտացված ըմպելիքներ և բալի ջեմ:

GSP ծրագրի մասին հավելյալ տեղեկությունների համար տես՝ https://am.usembassy.gov/business/getting-started-usa/