Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանկերի նպատակն է՝ ժողովրդին մինչև վերջին կոպեկը թալանել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
68yciJeOXUQ

ԱԺ-ն քննարկում է «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթը։ Բանկերը երբևէ ի օգուտ քաղաքացու որոշումներ չեն կայացնում. ըստ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ տարիներ շարունակ ի օգուտ բանկի ամեն ինչ արվեց, բանկային համակարգը կայացավ, ժամանակն է ի օգուտ քաղաքացու որոշումներ կայացնել։ https://youtu.be/9Zj-gkJP3EU «Որևէ ծրագիր՝ ուղղված երիտասարդ ընտանիքին, անապահով ընտանիքիքն, միայն ժողովրդի մինչև վերջին կոպեկը թալանելու համար են բանկերը»,- հավելում է պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Ըստ նրա՝ այսօր առանձին պետության կարգավիճակում ապրող կառույց է դարձել բանկը։ https://youtu.be/68yciJeOXUQ Ամենամեծ գերշահույթով աշխատողները բանկերն են՝ արձանագրում է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու անդրադառնում օրենքով առաջարկվող փոփոխություններին. «0,75 տոկոսով ստանում են վարկեր ու քաղաքացուն տալիս են 20-25 տոկոսով, դեռ մի բան էլ ասում են՝ եթե ժամանակից շուտ վարկդ մարում ես, պիտի տուրք տաս՝ շքեղության գումար. նալոգ պիտի վճարես՝ բանկի գերշահույթը խափանելու համար»։ Նաիրա Զոհրաբյանը հիշեցնում է, որ ժամանակին Գագիկ Ծառուկյանն իր ծրագրում հենց այս մտահոգություններն էր հայտնել։