Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աճուրդի են հանվել բարոյապես և ֆիզիկապես մաշված՝ ծննդատան և այլ շենքեր

Քաղաքականություն
24eb536289b811bb6d8be4825aa7dcb4

Կառավարության սեպտեմբերի 14-ի նիստի օրակարգում պետական գույքն օտարելու մասին որոշում կա։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված օտարման ենթակա պետական գույքի ցանկ

1.ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց հասցեում գտնվող «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված Արտաշատի նախկին ծննդատան շենքը  օպտիմալացման արդյունքում ազատվել է և հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը: Շենքը կառուցվել է 1951 թվականին: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 21.02.2011թ.-ին: Նշված ժամանակահատվածից մինչ օրս շենքը չի շահագործվում: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված շենքում չի իրականացվում պահառություն, որի հետևանքով եղանակային և այլ ներգործությունների արդյունքում շենքը աստիճանաբար քայքայվում է՝ հանվում են շենքի դռները և պատուհանները, տանիքից անձրևաջրերը լցվում են շենքի մեջ:  Region Capture  
  1. ՀՀ կառավարության 2017 թվականիհունվարի 12-ի <<Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին>> ՀՀ կառավարության N12-Ա որոշման համաձայն <<Հարավկովկասյան երկաթուղի>> ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվել է երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցությունչ ունեցող, երկար ժամանակ չշահագործվող, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքը և հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ դրանց օտարման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու նպատակով: Նշված որոշման Հավելված N 1-ի համաձայն Վարչությանը հանձնված գույքի ցանկում ներառված է եղելնաևք. Երևան, Կենտրոն, Գետառ փողոց 4/2 հասցեումգտնվողանշարժգույքը: Ըստ ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված տեղեկատվության` շենքը կառուցվել է 1990-ական թվականներին: Գույքը հանդիսանում է մեկհարկանի, քար եշարվածքով պահեստային տարածք: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:
  2. Ք. Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 12 հասցեում գտնվող տարածքն ամրացված է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և նախկինում մի շարք տնտեսվարողներին տրամադրվել է վարձակալության իրավունքներով: Շենքը կառուցվել է 1975թ.-ին և հանդիսանում է Վ.Վաղարշյան փողոց 12 հասցեում գտնվող<<Հայջրնախագիծինստիտուտ>> ՊՓԲԸ-ի շենքի մի մասը: Նշված շենքը՝ մոտ 12.000 քառ. մետր մակերեսով, 22.07.1998թ.-ին հանձնվել է Վարչության տնօրինությանը և տարիների ընթացքում օտարվել տարբեր սուբյեկտների՝ մնալով միայն նշված տարածքը: Տարածքն այժմ փաստացի զբաղեցված չէ: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:
  3. ՀՀ կառավարության 2017 թվականիհունվարի 12-ի <<Գույքամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին>> ՀՀ կառավարության N12-Ա որոշման համաձայն <<Հարավկովկասյան երկաթուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից հանվել է երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող, երկար ժամանակ չշահագործվող, բարոյապես և ֆիզիկապես մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի գույքը և հանձնվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ դրանց օտարման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու նպատակով: Նշված որոշման Հավելված N 1-ի համաձայն Վարչությանը հանձնված գույքի ցանկում ներառված է եղելնաևք. Երևան, Սևանիփողոց 21/5 հասցեում գտնվող պահեստային տարածքը: Ըստ ՀՀ կառավարության որոշման մեջ ներառված տեղեկատվության՝ գույքը կառուցվել է 1960-ական թվականներին: Տարածքը գտնվում է կիսաքանդ և հրդեհված վիճակում, բացակայում են դռները և պատուհանները: Տարածքի ներսի մետաղյա կոնստրուկցիաներն ապամոնտաժված են: Համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով նշված տարածքում պահառություն չի իրականացվում:
Պետական գույքի օտարման կարգի համաձայն՝ աճուրդի կայացման մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը: Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ առաջարկվում է նախագծում ներառված 4 անվանում անշարժ գույքը ներկայացնել օտարման՝ դասական աճուրդով: Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը /100 տոկոս/: Նախագծով նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով սահմանված կարգով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսի չափից: