A
A
Մայր բուհը թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման լիցենզիա կստանա
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածների և 43-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում որոշում կկայացնի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը՝ ք. Երևան, Կենտրոն, Ալեք Մանուկյան փողոց 1) տալ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով: Տեղեկանքների ու հիմնավորումների մեջ չի պարզաբանվում, թե Մայր բուհն ինչ է անելու թմրամիջոցներն ու հոգեմետ նյութերը։