Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Apple-ը ներկայացրեց նոր iPhone 8 ու X հեռախոսներն ու Apple Watch 3-ը (տեսանյութ)

76BB6B5A-D9DE-46BB-B3C1-943F5B944C22_cx0_cy0_cw99_w250_r1_s

Ամերիկայի Ձայն Սեպտեմբերի 12-ին Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկն ու ավագ մասնագետ Ջեֆ Վիլյամսը ներկայացրեցին iPhone 8 և iPhone 10 նոր հեռախոսներն ու Apple Watch 3 ժամացույցը, որոնք ունեն որոշակի նորարարություններ: Ընկերության ներկայացրած iPhone 10 սմարթֆոնը նվիրված է Apple-ի հեռախոսների արտադրության 10 ամյակին և աչքի է ընկնում մի շարք տեխնիկական նորարարություններով: Զերծ լինելով հome կոճակից՝ այն փոխարենն Face ID հավելվածի շնորհիվ ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով: Ընկերության ներկայացրած iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները ևս ունեն նոր հնարավորություններ: Դրանք ամբողջապես ապակեպատ են և կարող են լիցքավորվել առանց լարի: Բացի հեռախոսներից նույն ընթացքում Apple-ը ներկայացրեց Apple Watch 3 ժամացույցը: Վերջինս առաջին ժամացույցն է, որը կարող է աշխատել առանձին, առանց հեռախոսի: Չինաստանը Apple ընկերության համար առաջնային շուկաներից մեկն է, ուստի ընկերությունը մեծ տեղ է տալիս այստեղ նոր արտադրանքի հաջողությանը: Սակայն որոշ սպառողներ քննադատում են ընկերությանը՝ հաճախակի նորարարություններ առաջարկելու համար: «Կարծում եմ, որ ամեն անգամ նոր փոփոխություններ անելն այդքան էլ հարմար չէ: Գնալով այն ավելի է վատանում, բայց ես այն կգնեմ ամեն դեպքում, որովհետև դա Apple-ի արտադրանքն է»,- ասում է Շանհայի բնակիչ Չեն Յուին: Սպառողների մի մասի կարծիքով "iPhone 8"-ը թանկարժեք է, որը կարող է բացասաբար անդրադառնալ հեռախոսի վաճառքի վրա՝ հաշվի առնելով, որ Չինաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 500 դոլար: «Չեմ պատրաստվում գնել այն: Փոխարենը կօգտվեմ տեղական բրենդերից օրինակ Huawei-ից: Ես գերադասում եմ օգտվել հասարակ ու պարզ հեռախոսներից»,- ասում է 37 ամյա Պեկինի բնակիչ Չեն Ուիդոնգը: Սակայն որոշ մասնագետների կարծիքով, հաշվի առնելով նոր հեռախոսի որակը, այդ գինը արդարացված է, և այն կունենա մեծ պահանջարկ: «Գինը չի կարող խոչընդոտ լինել այն գնելու համար, քանի որ այսօր բջջային հեռախոսներն արդեն դիտարկվում են այդ գնային սահմանում: Apple-ի մրցակիցներն ունեն նույն գները»,- նշում է «Սիթիք Սեքյուրիթիս» ընկերության ներկայացուցիչ Չեն Յինգը: Հայտնի է, որ 8 թիվը Չինաստանում համարվում է բախտավոր թիվ, քանի որ հնչյունով նման է «հարստանալ» բառին: Apple-ում կարծում են, որ նման հանգամանքները ևս կօգնեն ընկերությանը՝ ապահովելու պահանջարկը: https://www.youtube.com/watch?v=EBN-PG0IUPY