Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Բազելին»

Սպորտ
mu-bazel

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում հաղթեց Շվեյցարիայի գործող չեմպիոն «Բազելին»:   Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց բելգիացի Մարուան Ֆելաինին, որը 19-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած թիմի ավագ Պոլ Պոգբային: Ընդմիջումից ութ րոպե անց Ռոմելու Լուկակուն գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավարտից վեց րոպե առաջ աչքի ընկավ փոխարինման մտած Մարկուս Ռեշֆորդը:   Այսպիով, անգլիական ակումբը 3:0 հաշվով խոշոր հաղթանակ տարավ եւ գլխավորեց Ա խումբը, քանի որ զուգահեռ ընթացող «Բենֆիկա» - ԲԿՄԱ խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն առավելությամբ՝ 2:1: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին եւ դարպասը գրավելու լավ պահ ունեցավ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: