Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի գործով փաստաբանը նկատողություն է ստացել

Հասարակություն
Ara-Xaragyozyan-nkar

Այսօր Փաստաբանների խորհուրդը որոշում  է կայացրել փաստաբան Արա Ղարագյոզյանին   ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ նկատողություն։ « Ես գտնում եմ, որ սույն որոշումը ապօրինի է։ Սրանով խորհուրդը կոտրում է երիտասարդ և պայքարող փաստաբաններին, որ այլևս չպայքարեն իրենց պաշտպանյալների համար և ձևական նստեն նիստերի դահլիճում։ Շատ եմ ցավում Ձեզ համար, որ դուք խորհրդի անդամներ եք։Իմ  հիասթափությունն ակնհայտ է, սակայն ձեր կարգապահականներով ինձ չեք կոտրելու: Ես պայքարելու եմ իմ պաշտպանյալների համար։ Իդեպ, անարդարությունից իմ ինքնազգացողությունը վատացավ»։ Իր ֆբ-յան էջում գրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը