Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց 21-ամյա մրցակցի հետ (տեսանյութ)

Սպորտ
sport-aronyan-12.09.

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց այսօր շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացած 1/8 եզրափակիչ  փուլի առաջին պարտիայում: Մեր գրոսմայստերը սեւ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Լեւոն Արոնյանը չնայած որակի շահեց միջնախաղում, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի եւ 36-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն կնքեց 21-ամյա մրցակցի հետ: Վաղը կկայանա այս փուլի երկրորդ պարտիան: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: